Ցանկանում եմ, որ մեր նվագախումբը աշխարհի ամենահայտնի նվագախմբերին հավասար հանդես գա, ինչին աստիճանաբար հասնում ենք: Սա իմ ամենաառաջնային նպատակն է, քանի որ հենց Հայաստանը այդ ոլորտում երբեք շուկա չի եղել ու չի լինի: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Պետական ֆիլհարմոնկ նվագախմբի գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Նա ցավով է փաստել, որ Հայաստանում կա սիմֆոնիկ երաժշտության նկատմամբ պահանջարկի ու ավանդույթների պակաս: «Չեմ կարծում, որ Հայաստանում այժմ կան սիմֆոնիկ երաժշտության մեծաքանակ մասնագետներ ու սիրահարներ: Այսինքն՝ մարդկանց փորձում են հետաքրքրել այլ միջոցներով, որպեսզի նրանք գան ու լսեն, օրինակ, Սերգեյ Պրոկոֆեւին»,-ասել է դիրիժորը: Նրա խոսքով՝ մեծ նվաճում է այն, որ Հայաստան են ժամանում օտարերկրյա նվագախմբեր, սակայն եթե նայել, թե ով է նրանց համերգների ունկնդիրը, ապա դժվար չի լինի հասկանալ՝ նրանց թվում քիչ են երաժշտությունից հասկացողները եւ եթե Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխարեն այլ կոլեկտիվ գամ նրանց համար դա սկզբունքորեն ոչինչ չի փոխի: «Նրանց համար կարեւոր է «իվենթը»: Ես դրա կողմնակիցը չեմ: Եվ երաժշտական կրթության համակարգի հիմնարար ոչնչացման պայմաններում, երբ մեզ մոտ նորմալ երաժշտական դպրոց չա, երբ Երեւանի կոնսերվատորիան չի կարող ոչինչ փոխել, քանի որ երաժշտական դպրոցների մակարդակը շատ ցածր է, երկրում տիրող պատկերն այնքան էլ աչքը շոյող չէ: Որպեսզի Երեւանի կոնսերվատորիան կարողանա ինչ-որ բան անել, պետք է որակյալ կադրեր գան, սակայն այլ հարց է, կկարողանա արդյոք կկարողանա բուհը ավել զարգացնել այդ կադրերը՝ դրանց առկայության պարագայում»,-նշել է Թոփչյանը՝ նկատելով, որ ստեղծված իրավիճակում ոլորտի բարձրագույն կրթությամբ լավ մասնագետներից շատերը ձգտում են հեռանալ երկրից:
Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր ու գեղերավեստական ղեկավարը հավելել է, որ հարկավոր է մեծ նշանակությունտալ ասիական շուկային, քանի որ ասիական շուկայում հիմա ավելանում է հետաքրքրությունը դասական, մասնավորապես, սիմֆոնիկ երաժշտության նկատմամբ: «Սակայն եթե խոսել Ճապոնիայի ու Կորեայի մասին, ապա ոչ թե ապագան, այլ ներկան հենց այնտեղ է: Չինաստանը հսկայական ներդրումներ է կատարում, նրանք նույնպես շատ լավ սիմֆոնիկ նվագախմբեր ունեն: Հարկավոր է կարողանալ իրապես մուտք գործել այդ շուկա»,-եզրափակել է նա:





























