Վազգեն եւ Մարինե Աբգարյանները պարբերաբար դիմել են Տավուշի մարզի Կոթի համայնքի ղեկավարին՝ համայնքում գտնվող իրենց բնակելի տունը եւ տնամերձ հողամասը օրինականացնելու եւ դրանք գրանցելու համար անհրաժեշտ հիմքերը ձեռք բերելու խնդրանքով, սակայն ապարդյուն, եւ ամուսինները դիմել են Մարդու իրավուննքերի պաշտպանին:
ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պաշտպանի միջամտությամբ Կոթի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել համայնքում գտնվող անհատական բնակելի տունը եւ սահմանված կարգով հատկացված բնակավայրի տնամերձ հողամասը օրինականացնել եւ համարել Վազգեն Աբգարյանի սեփականությունը, ինչպես նաեւ նրան պատկանող տանը տրամադրել համապատասխան հասցե:
Քաղաքացիների անուն-ազգանունը փոխված է:





























