NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը եւ ո՞ւմ հետ:
Տանը, ընտանիքիս հետ
Նոր տարվա սեղանին ձեր ամենասիրելի ուտեստը:
Թփով տոլմա:
Ամանորի գիշերը Ձմեռ պապի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր տանը:
Իկեր Կասիլյասին:
Ամանորին ամենաշատ ժամանակը ծախսում եք նվերներ գնելու, ուտեստներ պատրաստելու, թե՞ ձեր հագուկապը որոշելու վրա:
Ամենաքիչը ուտեստներ պատրաստելու(ծիծաղում է-հեղ):
Ամանորի գիշերը հանրությանը հայտնի մարդկանցից առաջինը ո՞ւմ եք զանգում:
Չեմ ասի: Առաջինը միշտ շնորհավորում եմ ընկերներիս ու հարազատներիս:
Քանի՞ շիշ կարող եք խմել:
Ավելի լավ է հարցնեիք՝ քանի բաժակ կարող եք խմել: Հիմա առիթը օգտագործելով ուզում եմ խոստովանել: Ես խմել չգիտեմ, չեմ էլ սիրում:
Ամանորին քանի՞ կգ եք ավելանում:
Մինչև 1, ինձ տանը սոված են պահում:
Ամանորյա ձեր ծախսերը ձեր քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:
Չեմ հաշվել:
Եթե ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ինչ կերգեիք:
Այսքանից հետո դեռ պիտի երգե՞մ էլ, ես այնքան վատ եմ երգում, որ Ձմեռ պապը կխնդրեր, որ ես չերգեի:
Ինգա Մարտինյան





























