Թուրքական պետական հեռուստաւընկերության` TRT-ի ղեկավարությունը հետաքննություն է սկսել այն աշխատակիցների դեմ, ովքեր Գեզի այգու իրադարձությունների ժամանակ ի պաշտպանություն ակտիվիստների մեկնաբանություններ են գրել սոցկայքերում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Գեզի այգու իրադարձությունների ժամանակ ակտիվիստների օգտին Twitter-ում գրառում արած 2 աշխատակիցների աշխատանքից ազատելուց հետո TRT-ի ղեկավարությունը հետաքննություն է սկսել եւս 20 հոգու դեմ։

Թեմայի հետ կապված խոսել է նաեւ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը՝ հաստատելով, որ Գեզի այգու իրադարձություններին ակտիվիստներին աջակցած TRT-ի մոտ 20 աշախատկցի դեմ հետաքննություն է սկսվել։