NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը:

Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը եւ ո՞ւմ հետ:

Կապանում՝ տանը՝ ընտանիքիս հետ:

Նոր տարվա սեղանին ձեր ամենասիրելի ուտեստը

Հայկական տոլմա:

Քանի՞ շիշ կարող եք խմել:

Այդ տարիքս անցել է:

Առաջինը ո՞ր կենացն եք խմում, իսկ հիշո՞ւմ եք վերջին կենացը:

Առաջինը՝ «Բարով տեսանք», իսկ վերջինը՝ «Բարի ճանապարհ»:

Քանի «բոնբոնեռկա» եւ կոնյակ եք գնում ամանորյա այցելությունների համար:

Այդ հարցով հաշվառում չեմ անում:

Ամանորի սեղանի ձեր ծախսը ձեր քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:

Իմ մեկ ամսվա աշխատավարձը բավականացնում է:

Ձմեռ պապին եք հավատո՞ւմ, թե Ձյունանուշի՞ն:

Ձմեռ պապի տարիքն ու լրջությունը հաշվի առնելով՝ ավելի շատ Ձմետ պապին եմ հավատում:

Ի՞նչ նվեր եք ուզել Ձմեռ պապիից:

Շատ բան չեմ ուզել, կարծում եմ՝ կբերի:

Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր տանը:

Կուզեի Ձյունանուշիկ թոռնիկ ունենայի:

Եթե ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ի՞նչ կերգեիք:

Ձմեռ պապին խորհուրդ չէի տալ լսել իմ երգը:

Ինգա Մարտինյան