ՌԴ-ում տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել Վլադիմիր Պուտինը, նա ստացել է ռուսաստանցիների 44%-ի աջակցությունը: Այս մասին հայտնել է Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի ղեկավար Վալերի Ֆեոդորովը:

Երկրորդ տեղում  պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է՝ 8% աջակցությամբ եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ 7%:

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը առաջատարն է տասներորդ տարին անընդմեջ:

ՌԴ նախագահը 1999թ.-ից ի վեր առաջատարն է նաեւ ՌԴ Հանրային կարծիքի հիմնադրամի վարկանիշային ցանկում: Հիմնադրամի հարցման արդյունքով՝ ռուսաստանցիների 32%-ը պետության ղեկավարին առաջին տեղում են դասել: Ընդ որում, Պուտինի վարկանիշը նախորդ տարվա համեմատ աճել է  6%-ով (2012թ. 26% էր), հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Forbes-ը ՌԴ առաջնորդին աշխարհի ամենաազդեցիկ մարդ էր ճանաչել, երկրորդ տեղում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման էր, երրորդում՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը: