Ըստ բրիտանական Տնտեսական եւ գործնական հետազոտությունների կանխատեսման կենտրոնի (CEBR)` մինչեւ 2028թ. Չինաստանն ԱՄՆ-ից կխլի աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակը:
CEBR-ը պատրաստել է 30 խոշորագույն տնտեսությունների զարգացման կանխատեսումը` ՀՆԱ-ի սպասվելիք աճի տվյալների, գնաճի եւ փոխարժեքների հիման վրա: 2013թ. նախորդ կանխատեսումները վերանայվել էին, քանի որ կանխատեսվում է էներգակիրների, հումքի, թանկարժեք մետաղների եւ բորսայական այլ ապրանքների ներկա գների անկում, հայտնում է lenta.ru –ն:
2028թ. Հնդկաստանը առաջ կանցնի Ճապոնիայից եւ կդառնա աշխարհում ամենամեծ տնտեսությամբ երրորդ երկիրը: Ճապոնիան կզբաղեցնի չորրորդ տեղը: Բրազիլիան կզբաղեցնի հինգերորդ, Գերմանիան` վեցերորդ, Մեծ Բրիտանիան` յոթերորդ, Մեքսիկան` իններորդ, Ֆրանսիան` տասներորդ տեղը: Կորեան եւ Թուրքիան կհայտնվեն եւ 11-րդ եւ 12-րդ տեղերում, կանխատեսում է CEBR-ը:




























