Լոնդոնը եվրոպական ամենաթանկ քաղաքն է Նոր տարին տոնելու համար:
Վարկանիշը կազմելիս փորջագետները հաշվի են առել քաղաքի կենտրոնում տեղակայված հյուրանոցներում երկտեղ համարներում բնակվելու արժեքը: Ընդհանուր առմամբ, համեմատել են եվրոպական երեսուն քաղաքների հյուրանոցները:
Այս մասին հաղորդում է Allo Voyages ֆրանսիական տուիստական ինտերնետ-պորտալի հետազոտությունում:
Պարզվել է, որ լոնդոնյան հյուրանոցում ամենահամեստ համարը կարժենա 353 եվրո: Երկրորդ հորիզոնականում է Էդինբուրգը, երրորդում՝ Ամստերդամը, հետո հետեւում են Վիեննան, Վենետիկը, Բեռլինը, Պրահան, Փարիզը, Դուբլինը, Ցյուրիխը:




























