Դեկտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, Երեւանի Ազատության պողոտայի եւ Ադոնցի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ: «Շկոդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Ֆորդ» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտա»-ի ուղեւորուհին ստացել է մարմնական վնասվածքներ եւ բուժօգնության դիմել հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Օպել Վեկտրա» եւ «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 93 շենքի բակում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար շարժվելով` բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետեւանքով «Տոյոտա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: