Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» իրականացված շինարարության մասով դժգոհություն հայտնեց պետական կառույցներից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Համաձայն եմ, որ աղճատված էին պետական գործառույթները այդ առումով ես ինքս դժգոհ եմ այդ համակարգի գործառույթներից, դրանք իրականացվում էին ձգձգումներով, փորձ էր կատարվում մեկ գերատեսչության կողմից խնդրի լուծումը բարդել մեկ այլ գերատեսչության վրա։ Համաձայն եմ, որ ունենք բացեր, դասեր պետք է քաղենք, օրենսդրական կարգավորումների մեծ փաթեթ ենք պատրաստել, որը վերաբերում է կառուցապատման կանոններին, հստակեցումներին, խստացումներին, որպեսզի կարողանանք պահպանել Երեւանի փոքր կենտրոնի ճարտարապետական դեմքը, փաթեթը կներկայացնենք հանրության դատին, կքննարկենք, որ ապագայում նման դեպքեր չունենանք»,- ասաց Տիգրան Սարգսյանը։




























