Հայաստանի Կենտրոնական բանկը ամեն տարի ներկայացնում է խորհրդարանին իր բյուջեն ու ծախսերը, ինչը բուռն քննարկումների առարկա է դառնում: Այս մասին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 27-ին հայտարարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ԿԲ աշխատակիցների աշխատավարձի մասին հարցին:

«Մենք ամեն տարի խորհրդարանին ենք ներկայացնում բանկի աշխատակիցների միջին աշխատավարձերի մասին տեղեկանք, որպեսզի նրանց աշխատավարձերը համապատասխանեն բանկերի աշխատակիցների միջին աշխատավարձերին: Այդ նորման նախատեսվում է օրենքով: Սակայն պատգամավորները միշտ խստորեն են վերաբերում այդ տեղեկանքին»,-ասել է վարչապետը:

Նա պարզաբանել է, որ այդ նորման նախատեսված է նրա համար, որպեսզի բացահայտվեն բանկերի աշխատակիցների աշխատավարձերը ու ԿԲ աշխատակիցներինը, ըստ բյուջեի: