Դեկտեմբերի 26-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 164-րդ կմ-ին «Սկանիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Դոնկֆենգ» մակնիշի ավտոմեքենայի եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով «Սկանիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «BMW» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: