Հայաստանի Կառավարության ծրագրի կարեւորագույն թիրախը մենք նշել ենք արտագաղթի խնդիրը՝  որպես լրջագույն պրոբլեմ, գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, սրանք լրջագույն մարտահրավերներ են, որոնք կանգնած են կառավարության առջեւ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ձեր եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից սկսած երկիրը տարեկան լքում է տարեկան 50-60 հազար մարդ, եւ արդյոք չեք տեսնում մեղքի բաժինը։

Նա նշեց, որ այս խնդիրները լուծելու համար պետք է իրականացնել ռեֆորմներ, ինչը իրականացնելը հեշտ չէ, որովհետեւ ռեֆորմը վարքագծային կանոնների փոփոխությունն է։ Վարչապետի խոսքով՝ փոփոփություններ կատարելը հեշտ չէ եւ մենք պետք է կարողանանք մեր երկրում ավելացնել ռեֆորմների պոտենցիան, որպեսզի ունենանք հաջողություններ։

«Իմ ցանկությունն է, որ ռեֆորմների իմաստը, փիլիսոփայությունը, մեր գաղափարներըլ, ինչպես ենք մտածում ռեֆորմներ իրականացնելիս, ԶԼՄ-ները ներկայացնեն հանրությանը՝ իհարկե քննադատելով այն դրույթները, որոնց հետ համաձայն չեն, սա է ճիշտ ճանապարհը։ Շատ վտանգավոր է, երբ մեր գաղափարները չեն ներկայացվում, ներկայացվում են դրա սուբյեկտիվ ընկալումները եւ քննադատությունը,պետք է կենսամակարդակը բարձրացնենք, որ մարդիկ կարողանան իրենց տաղանդը, շնորհը իրացնել Հայաստանում։ Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ մարդիկ իրենց ապագան կապեն Հայաստանի հետ։ Իհարկե, արդարացի է քննադատությունը մեր հասցեին, մենք մեզ զգում ենք պատասխանատու այդ գործում, պատրաստ ենք լսելու քննադատությունը, իսկ  երկխոսությունից կշահի հասարակությունը, երկիրը, մարդիկ կտեսնեն այլընտրանք»,- ասաց Տիգրան Սարգսյանը։