Հյուսիսային կորեայի կառավարությունը ազգային տնտեսության ծանր վիճակի պատասխանատվությունը դրել է վերջերս մահապատժի ենթարկված Չան Սոն Տհեկի վրա, որը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քեռին էր: Նա մեղավոր է ճանաչվել, մասնավորապես, խոշոր չափի տնտեսական հանցագործությունների մեջ:

«Իշխանություն ունենալով տնտեսական սեկտորում, Չան Սոն Տհեկը ածուխը վաճառել է նվազեցված գներով եւ երկիրը հասցրել է պարտապանի վիճակի»,-հայտարարել է ԿԺԴՀ կառավարության գլխավոր քարտուղար Կիմ Չեն Հան:

Նրա խոսքով՝ մահապատժի ենթարկված պաշտոնյայի գործողությունները նպաստել են երկրում տնտեսական խնդիրների առաջացմանը: