Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավիթ Սուջաշվիլիին նշանակել է երկրի հետախուզության պետի պաշտոնում: Այս մասին հայտնում է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Սուջաշվիլին 1999-2012 թվականներին աշխատել է Վրաստանի հետախուզության ծառայությունում, իսկ 2013-ին զբաղեցրել է ՆԳՆ տեղեկատվական վերլուծական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:
Նա այդ պաշտոնում փոխարինել է հետախուզության ծառայության ղեկավար Գելա Բեժուաշվիլիին, որն այդ կառույցը ղեկավարում էր 2008-ից:
Հաղորդվում է նաեւ, որ վարչապետի որոշմամբ՝ 2014-ին Վրաստանի հետախուզության ծառայության ֆինանսավորումը կավելանա 3 մլն լարիով (մոտ 1,7 մլն դոլար): Այդ միջոցները նախատեսվում է ծախսել կառույցի ենթակառուցվածքների զարգացման վրա: «Հետախուզության ծառայության զարգացումը երկրի համար կարեւորագույն առաջնահերթություն է»,-ասել է Ղարիբաշվիլին:





























