Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Շնորհավորանքում ասվում է.
«Մեծ ուրախությամբ եւ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Նոր Տարվա՝ 2014թ. եւ խաղաղության ու ազատության մարգարե Հիսուս Քրիստոսի երջանկաբեր Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Հուսով եմ, որ նոր տարում աստծո բարեհաճության եւ աստվածային մարգարեների մեծարժեք ուսմունքների ներքո բոլոր հասարակություններում հոգեւոր առաջընթացի, բարեկեցության եւ երջանկության ականատեսը լինենք:
Մաղթելով, որ Նոր Տարին կլինի առաջընթացի եւ բարգավաճման տարի, Աստծուց հայցում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, Հայաստանի կառավարությանը՝ փառք, իսկ ժողովրդին՝ բարօրություն եւ երջանկություն, ինչպես նաեւ աստվածային կրոնների հետեւորդների միջեւ համախոհություն»:





























