Ապազգային ու հանցավոր վարչախմբի հեռացման համար անհրաժեշտ համազգային դիմադրության ուժի ձեւավորման նպատակով Նախախորհրդարանը ժողովրդին իրազեկելու եւ կազմակերպելու համար անցկացնում է ամենշաբաթյա երթեր: Այս մասին ասված է Նախախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:
«Հայաստանի ազատագրության համար պայքարի պատրաստ մեր հայրենակիցներին ս. թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին սպասում ենք Ազատության հրապարակում»,-նշում են հայտարարության հեղինակները:




























