Մոտ 1,3 մլն ամերիկացիներ կմնան առանց գործազրկության համար նպաստների: Փորձագետները կարծում են, որ նպաստների թվի կրճատումը կհանգեցնի աշխատաշուկայում իրավիճակի բարելավմանը:
Այդ նպաստների տրամադրման պետական ծրագիրը մեկնարկել էր 2008-ին, որպեսզի օգնություն տրամադրվեր այն մարդկանց, որոնք տնտեսության անկման արդյունքում զրկվել են իրենց աշխատանքից: Այդ ժամանակվանից ի վեր՝ ԱՄՆ Կոնգրեսը տասնմեկ անգամ երկարաձգել է ծրագիրը, սակայն 2014-ի դաշնային բյուջեով դա չի նախատեսվում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նշվում է, որ ԱՄՆ-ում գործազրկության նպաստը կազմում է մոտ 1,2 դոլար: Փորձագետները կարծում են, որ այդ գումարը մարդկանց զրկում է աշխտանք փնտրելու ցանկությունից:




























