Ռուսաստանի Պրիմորսկի երկրամասում ոստիկանները ձերբակալել են դեռահասի, ով կազմակերպել էր իր առեւանգումն ու մորից 120 հազար ռուբլու չափով փրկագին պահանջել:

Ոստիկանություն է դիմել չարագործի մայրը, ով ՆԳՆ աշխատակիցներին հայտնել է որդու անհետացման մասին:

Ինչպես հաղորդում են, տան շեմին կինը գրություն է հայտնաբերել, որով պահանջում էին երեք օրվա ընթացքում վճարել 120 000 ռուբլի փրկագին: Հակառակ դեպքում «առեւանգողները» խոստանում էին կտրել դեռահասի ձեռքը:

«Առեւանգվողի» որոնումներից հետո նրան գտել են ողջ եւ առողջ. նա թաքնվում էր ընկերոջ բնակարանում: Երիտասարդը իրավապահ մարմինների աշխատակիցներին խոստովանել է, որ իր առեւանգումը կազմակերպել է՝ մորից փող ստանալու նպատակով:

Ավելի ուշ պարզվել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ տղան խաբում է մորը: Այս տարի ամռանը նմանատիպ քայլ էր կատարել եւ ստիպել մորը 125000 ռուբլու վարկ վերցնել, որոնք հետո ծախսել էր ըստ իր հայեցողության: Ոստիկանները պարզել են, որ  դեռահասը վարում էր հակահասարակական ապրելակերպ եւ բազմիցս փախչել էր տանից, հաղորդում է VestiRegion.ru-ն: