Երկարատեւ դադարից հետո Kleindienst ընկերությունը կվերսկսի արհեստական կղզիների կառուցումը, որոնք հիշեցնելու են աշխարհի աշխարհագրական քարտեզը:
ՀԻշեցնենք, որ նախագծի մեկնարկը տրվել էր 2003թ.-ին, սակայն 2009թ.-ին այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ կապված ֆինանսական ճգնաժամի հետ: Այս պահին ավարտին են հասցվել ծրագրված 300 նախագծերից միայն 2-ը:
Մտահաղացման համաձայն՝ արդեն 2014թ.-ին պետք է ավարտին հասցվի վեց կղզիների բաղկացած կոմպոզիցիան, որը կրելու է «Եվրոպայի սիրտը» անունը: Կոմպզիցիայի կառուցումը կսկսվի «Գերմանիայից»:
Հաղորդում են, որ «Աշխարհ» արհեստական կղզիախմբի մտահաղացման հեղինակը շեյխ Մուհամադ բին Ռաշիդ ալ-Մաքթումն է: Արդյունքում այդ կղզիները կկառուցապատվեն քոթեջներով գործարարների ու հայտնի մշակութային գործիչների համար, հաղորդում է «Polit.ru»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:




























