Կամչատկայի ամենահյուսիսային գործող հրաբուխը՝ Շիվելուչը, դեկտեմբերի 28-ին 8 կիլոմետր բարձրությամբ մոխրի շերտ է արտանետել: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԻՆ-ի՝ տարածաշրջանի հարցերով ԳՎ-ն:

Գերատեսչության տվյոլներով՝ մոխրի ամպը տարածվել է արեւմտյան ուղղությամ: Բնակավայրերին վտանգ չի սպառնում:

«Բոլոր զբոսաշրջային ընկերություններին տեղեկացրել են վտանգի մասին: Խորհուրդ ենք տալիս զբոսաշրջիկներին հետ պահել դեպի հրաբուխը արշավների գնալուց»,-ասվում է հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ հրաբուխը ավիացիայի համար նարնջագույն՝ վտանգավոր, մակարդակի է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: