Թուրքիայի Անթալիա նահանգում ուղեւորներով միկրոավտոբուսը սառած ճանապարհի հետեւանքով դուրս է եկել ճանապարհից եւ գլորվել ձորը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիա-Սըրասելվիլեր ավտոճանապարհին շինարարական մի ընկերությունում աշխատողներին տեղափոխող միկրոավտոբուսը սառած ճանապարհին դուրս է եկել կառավարումից եւ գլորվել ձորը։
Ձորը գլորվելու հետեւանքով մահացել է միկրոավտոբուսում գտնվող 8 ուղեւոր, վնասվածքներ ստացել՝ 5-ը։































