Ամերիկացի լրագրողները իմացել են ԱՄՆ նախագահի արձակուրդի օրերից մեկի ռեժիմը:
Օբաման ընտանիքի հետ ամենամյա ձմեռային արձակուրդում է եւ իր օրը սկսել է ծովային հետեւակայինների բազայում մարզվելուց, որը Կաիլուայում ընտանիքի տնից մի քանի րոպեների հեռավորության վրա է:
Հաղորդվում է, որ օրվա առաջին կեսին Օբաման ընտանիքի հետ մեկնել է Waimanalo լողափ: Նրանք որոշել են ճաշել Վայկիկի քաղաքում՝ ճապոնական Nobu ռեստորանում: Հենց նախագահի շքախումբը ժամանել է Վայկիկի, զբոսաշրջիկները մոտեցել ու լուսանկարել են նրանց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արձակուրդի ընթացքում Օբաման չէր ծրագրում որեւէ միջոցառում ու հանդիպում: Հոնոլուլուում նա կմնա մինչեւ հունվարի 5-ը: Նա ձմեռային արձակուրդները միշտ անցկացնում է հայրենի նահանգում:





























