Հյուսիսային Կորեայի իշխանությունները գիշերային ժամերին նշանակալիորեն ավելացրել են Չինաստանի հետ սահմանակից շրջաններում պահակակետերի թիվը: Այս մասին հաղորդում է Yonhapnews-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները:

Ի տարբերություն նախկին ձմեռների՝ այս տարի Փհենյանում գիշերային պահակակետերի թիվը շատ ավելին է, քան նախկինում:

Ավելի վաղ Հարավայի Կորեայի կառավարության աղբյուրը հաղորդել էր, որ ԿԺԴՀ սահմանամերձ ծառայությունը լիակատար ռազմական պատրաստության է բերվել, որպեսզի ձերբակալի բոլոր նրանց, ովքեր կփորձեն փախչել: Այս մասն հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ մեծ քանակությամբ հյուսիսկորեացիներ ձմռանը փախչում են ԿԺԴՀ-ից: