Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում դեկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի թափանցող ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Ռիտա Գ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը, 18.30-ի սահմաններում, Ռիտա Գ.-ի որդու` 1991 թ. ծնված Գառնիկ Գ.-ի եւ ամուսնու` 1967 թ. ծնված Գագիկ Գ.-ի միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գագիկ Գ.-ն, շրջվելիս, ձեռքին եղած դանակով անզգուշաբար Ռիտա Գ.-ին պատճառել է նշված մարմնական վնասվածքը:
Ռիտա Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























