Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 27-ին, ժամը 15.40-ին, Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1951 թ. ծնված Նորիկ Ա.-ն, որը 2010 թ. հոկտեմբերի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները դեկտեմբերի 27-ին, ժամը 15.40-ին, Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ են տեղափոխել 1987 թ. ծնված Արման Տ.-ին, որը 2012 թ. մարտի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ստեփան Ա.-ն, որը հունիսի 6-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը / 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 28-ին, ժամը 03.45-ին, Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Գագիկ Ս.-ն, որը հուլիսի 13-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:





























