Ռուսաստանցիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դարձյալ ընտրել են «2013 թ. տարվա մարդ»: Այդ մասին վկայում են Յուրի Լեւադայի «Լեւադա-ցենտր» վերլուծական կենտրոնի հարցման տվյալները: Կազմակերպության տվյալներով՝ Պուտինը տվյալ անվանակարգը գլխավորում է վեցերորդ անգամ 2008թ.-ի ի վեր:

Համառուսաստանյան վերջին հարցման ընթացքում Պուտինին «2013թ. տարվա մարդ» են համարել մասնակիցների 26 տոկոսը:

Առաջատարների հնգյակում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (7 տոկոս), ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը (4 տոկոս), ՌԴ-ում ժամանակավոր ապաստան ստացած ԱԱԾ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը (4 տոկոս) եւ ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին (3 տոկոս):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինին «Տարվա քաղաքական գործիչ» էին ճանաչել Հասարակական կարծիքի հիմնադրամի կողմից հարցման ենթարկվածները՝ նրան տալով ձայների 32 տոկոսը:

Պուտինը Ռուսաստանում կրկին տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել