Հայաստանի Կենտրոնական բանկն ամփոփել է դեկտեմբերի 23-28-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 182,438,409 ԱՄՆ դոլար 404.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 206,323,296 ԱՄՆ դոլար 405.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 45,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,304,939 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,414,182 EUR 552.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16,591,151 EUR 557.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,538,830,723 ՌԴ ռուբլի 12.21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 178,450,291 ՌԴ ռուբլի 12.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 52.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 64 մլն ԱՄՆ դոլար:




























