ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է 2014-2015թթ բյուջեն՝ 5,53 մլրդ դոլարի չափով:

«Ընդունված փաստաթուղթը նախատեսում է երկու տոկոսի չափով կրճատում»,-նշվում է կազմակերպության հաղորդագրությունում:

Ըստ որում, ԱՄՆ բաժինը՝ ՄԱԿ մշտական բյուջեում զբաղեցնում է 22% տոկոսը:

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի խաղաղապահների գործունեությունը ֆինանսավորվում է առանձին բյուջեով, որը ներկայումս կազմում է տարեկան յոթ միլիարդ դոլար: