Դամասկոսի Դումմար թաղամասի բնակիչները ազգային դրոշներով զանգվածային երթ են կազմակերպել՝ հաջակցություն կառավարական բանակի:
Ինչպես սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունն է փոխանցում, ակցիան անցկացվել է «Ձեռք ձեռքի տված ոչնչացնենք ահաբեկչությունը» կարգախոսով: Մասնակիցներն իրենց երախտագիտությունն են արտահայտել զինծառայողներին՝ Սիրիան պաշտպանելու նրանց ջանքերի համար: Նրանք կոչ են արել բանակին շարունակել ահաբեկիչների հետապնդումները, որպեսզի բնակչությանը պաշտպանեն բռնությունից:
Դումմարի բնակիչներն ընդգծել են, որ Սիրիայի ժողովուրդը վստահ է հաղթանակի վրա, քանի որ միասնական է իր բանակի հետ, որը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, որը հովանավորում են Արաբաան ծոցի ռեժիմները, ինչպես նաեւ արեւմտյան պետությունները:





























