Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումը կայացել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդների հերթափոխի կապակցությամբ` ավագ գնդապետ ՈՒ Ցզինցիի ռազմադիվանագիռազմական առաքելության ավարտի եւ գնդապետ Լի Գուանիայի` ՀՀ-ում հավատարմագրման առիթով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ նախանշվել են հետագա զարգացման ուղիները: