Վրաստանի Ռազմական փորձի ուսումնասիրման հանձնաժողովը անցկացնում է հետազոտություն կապված 2008թ. օգոստոսի իրադարձությունների հետ: Ուսումնասիրության շրջանակներում հարցման են ենթարկել 700 մարդու: Աշխատանքի առաջին արդյունքները ծրագրվում է հասարակությանը ներկայացնել գարնանը, որից հետո գործընթացին կմիանան հասարակական կազմակերպությունները, կուսումնասիրեն ցուցմունքներն ու հարցազրույցները:
«Հաջորդ տարի գարնանը կներկայացվի ծանուցողական առաջին արդյունքը: Դրան պետք է միանա նաեւ քաղաքացիական հատվածը, որը կսկսի աշխատել այդ փաստաթղթերի հետ: Գարնանը հետազոտությունը պետք է ավարտվի եւ դրա բաց հատվածը կներկայացվի հասարակությանը»,- հայտարարել է Վրաստանի Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, հաղորդում է Գրուզիա Online-ը:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի խոսքով՝ այս պահին ամբողջովին ուսումնասիրված է Աբխազիայում գտնվող Կոդրոսի կիրճի հետ կապված հարցը: Նախարարը նաեւ նշել է, որ պատերազմի փաստերի հետազոտությունը մեկ նպատակ է հետապնդում՝ դասեր քաղել անցյալի սխալներից, խնայել զինվորների կյանքը եւ խելամտորեն պաշտպանել հայրենիքը:





























