Այսօր` դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ-Նորատուս ճանապարհին բախվել են Նորատուս գյուղի բնակիչներ Հարություն Փինաջյանի վարած Lexus մակնիշի 34 ՏP 444 համարանիշի Սաշիբեկ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշ 09 ՏՍ 998 համարանիշի եւ դեռեւս անհայտ վարորդի կողմից վարած BMW մակնիշի 05 ՕL 426 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով մեկ անչափահաս երեխա տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երեւան:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում