Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գայի արձանի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «ՎԱԶ-2106» մակնիշի 02SU604 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից, բախվել էլ.սյանը, ինչի հետեւանքով վարորդ՝ 1979թ. ծնված Ա. Մ.-ն ստացել է ոտքի թեթեւ վնասվածք:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածը տեղափոխվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























