Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 29-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երեւանի Վարդանանց փողոցի շենքերից մեկի տանիք եւ չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք:

Հրշեջ-փրկարարները Ս. Յ.-ին իջեցրել են շենքի տանիքից եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

Դեպքի վայրում են գտնվել «1-03» ծառայության աշխատակիցները: