Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 04.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով ժամը 04.04-ին Երեւանի Ռ.Մելիքյան փողոցի թիվ 2 տան բնակիչներ՝ 11-ամյա Հ. Շ.-ն եւ 48-ամյա Մ. Շ.-ն տեղափոխվել են «Մուրացան» ԲԿ, իսկ 45-ամյա Կ. Յ.-ն եւ 21-ամյա Թ. Շ.-ն՝ «Արմենիա» ԲԿ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: