Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 08.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այրվում է անասնապահական ֆերմայի տանիք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշարկ:

Նախնական տվյալներով այրվում է տանիքում կուտակված անասնակեր (մոտ 50քմ):

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է  միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ - Էջմիածին հատվածում (1-ին կմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.25-ին, մարվել` 09.40-ին:

Անասնագոմի տանիքում այրվել է 15 հակ պահեստավորված անասնակեր: