Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում, մեկ կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բախման հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն վատացել էր ուղեւորներից մի կնոջ ինքնազգացողությունը եւ կարճ ժամանակում ժամանած շտապ օգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց: Վթարի վայրում հավաքված վարորդները եւ գյուղացիները նշել են, որ պատճառը ճանապարհին առաջացած մերկասառույցն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի





























