Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Մարտունու շրջանի Հացի գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչների ու դպրոցականների հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ԼՂՀ նախագահը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Պատանի արցախցիներին Բակո Սահակյանը մաղթել է հաջողություններ ուսման մեջ եւ կյանքում` վստահություն հայտնելով, որ նրանք պատվով կշարունակեն իրենց հայրերի ու պապերի գործը եւ կդառնան ԼՂՀ արժանի քաղաքացիներ:
Հանդիպմանը մասնակցել են Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:





























