Շանթ Հարությունյանն արդեն հինգ օր է՝ հացադուլի մեջ է եւ շատ ծանր առողջական վիճակում: Այս մասին հայտարարություն են տարածել նրա մտերիմները:
Հայտարարությունում ասվում է.
«Երեկ նաեւ իմացաք, որ նրա ընկերները նույնպես սկսել են հացադուլ: Ձերբակալված Վահե Մկրտչյանի եւ Լիպարիտ Պետրոսյանի նկատմամբ հոգեբանական խոշտանգումներ են կիրառվում: Երկուսն էլ դիմել են, որ իրենց տեղափոխեն ուրիշ խուց, որպեսզի կարողանան հացադուլը շարունակեն: Նրանց համար դժվար է հոգեբանորեն հացադուլ անել, երբ խցում նստած մյուս կալանավորները նշում են Նոր Տարին ու բարոյապես նրանց էլ են պարտադրում հացադուլ անել, կամ հարմարվեն մտքին, որ իրենք ուտելու ու խմելու են, իրենց կողքը հացադուլ անող կալանավորների ներկայությամբ:
Բանտի աշխատողները պատճառաբանում են նրանց ուրիշ խուց չտեղափոխելը նրանով, որ իբր աշխատանքային օր չէ ու կարող է մինչեւ հունվարի 8-ը ոչ աշխատանքային օր լինի: Սա աբսուրդ է, որովհետեւ բանտում ԲՈԼՈՐ օրերը աշխատանքային օրեր են»:




























