Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 29-ին, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 85 շենքի բնակարաններից  մեկից ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին, մարվել՝ 17.05-ին:

Այրվել է Ս. Բ.-ին պատկանող տան հյուրասենյակը՝ գույքով (18 քմ):

Հրշեջ–փրկարարները միջանցքում հայտնաբերել են 62-ամյա Ս. Բ-ին անգիտակից վիճակում, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է: