Երեւանի Քանաքեռի 12-րդ փողոցում, դեկտեմբերի 29-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 34 PU 834 համարանիշի ավտոմեքենան:





























