Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 29-ին, ժամը 14.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բնակարանի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ներսում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն բացել դուռը:

Հրշեջ-փրկարարները բացել են 76-ամյա Ս. Ղ.-ին պատկանող բնա¬կարանի դուռը, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: