Հայաստանի ԻՆ-ում, դեկտեմբերի 29-ին, ժամը 16.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Շիրակավան գյուղի 6-րդ փողոցի թիվ 5 տան տանիքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.22-ին, մարվել՝ 19.50-ին:
Այրվել է Ա. Մ.-ին պատկանող տան 2-րդ հարկը (ձեղնահարկը)՝ 288 քմ եւ փայտյա աստիճանավանդակը՝ մոտ՝ 40 քմ:




























