Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի Թումանյան փողոցում այրվում է տուն, ներսում կա տուժած:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել` 02.53-ին:
Այրվել են թիվ 18 տան հյուրասենյակը, նախասրահը եւ 3 ննջասենյակը (130 քմ):
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 45-ամյա Գ. Ա.-ին, ով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:




























