Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 29-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 16 շեն¬քի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող տարեց քաղաքացին չի կարողանում ինքնուրույն բացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է 97-ամյա Զ. Կ.-ն, ով հրաժարվել է հոսպիտալացումից:





























