Հոր կողմից պատահաբար վթարի ենթարկված 2-ամյա Վերգինե Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին Առինջ գյուղի նրանց հարեւանները: Նրանց փոխանցմամբ՝ երեխան առաջիկայում դուրս կգրվի հիվանդանոցից: 

Հարեւանները նշեցին նաեւ, որ վթարի վայրում երթեւեկության հատվածը թեք է եղել, այդ պահին երեխան վազել է, ոտքը սայթաքել է եւ գլխով հարվածել է մեքենային: Նրանք բացառեցին, որ երեխայի հայրը հնարավոր է խմած եղած եղել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2-ամյա Վերգինե Մկրտչյանը վթարի հետեւանքով գանգուղեղային  տրավմա է ստացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից: Նրանց փոխանցմամբ, երեխան  գանգուղեղային լուրջ տրավմա ունի, սակայն արդեն փոքրիկի մոտ դրական դինամիկա է նկատվում: Ավելի վաղ Shamshyan.com-ը  հաղորդել էր, որ Կոտայքի մարզում, դեկտեմբերի 28-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Առինջ գյուղի բնակիչ, 33-ամյա Սպարտակ Մկրտչյանը, Lexus RX-300 մակնիշի 29 ՍՏ 795 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղում վրաերթի է ենթարկել 2-ամյա Վերգինե Մկրտչյանին: Երեխան տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ս. Մկրտչյանն աշխատում է Երեւանի «Բյուրակն» կրթահամալիրում՝ որպես տնօրեն, իսկ վրաերթի ենթարկված երեխան իր աղջիկն է: