Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծովազարդ  գյուղի տարածքում այսօր՝ դեկտեմբերի 30-ին ժամը 13:00-ի սահմաններում, բախվել են «ՎԱԶ-2107» եւ «ԳԱԶ-3110» մակնիշի  ավտոմեքենաները, կան վիրավորներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: 

3 տուժող տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղից մեզ փոխանցեցին, որ վիրավորներից Ներքին Գետաշենի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Սարիբեկյանի վիճակը ծանր է, քանի որ ստացել է ողերի  կոտրվածք:

Իսկ նույն գյուղի բնակիչ 23-ամյա Սարո Հակոբյանի եւ Ծովազարդի բնակիչ 50-ամյա  Հրայր Ալոյանի կյանքին վտանգ չի սպառնում: