Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում` «Օջախ» ռեստորանի մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, անասնագոմ է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.34-ին, մարվել` 13.56-ին:
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը` 30 քմ:





























