Երեւան-Իջեւան ճանապարհի 54-րդ կմ-ին, դեկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 23-ամյա Նորայր Դ.-ի վարած «Մերսեդես Բենս E-500» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 54-ամյա Ժաննա Մովսեսյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Սեւանի քննչական բաժանմունքում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: